Ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Բեյը («Տրանսֆորմերներ») «Թռչուններ» ֆիլմի ռիմեյքի համապրոդյուսերն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները» էկրան է բարձրացել 1963 թվականին և եղել անգլիացի գրող Դաֆնա Դյումորիեյի պատմվածքի ազատ էկրանավորում:
Ժապավենի ռեժիսորն է դանիացի Դիդերիկ Վան Ռուժենը: Ֆիլմը կդառնա Mandalay Pictures, Universal և Platinum Dunes ստուդիաների համատեղ նախագիծը:











































