Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահապատժի նոր մեթոդ է փորձարկել, իբր, մեղանչած գեներալին գցելով քաղցած պիրանյաներով ակվարիումը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, գեներալին, որի անունը գաղտնի է պահվում, կասկածվում էր հեղաշրջման նախապատրաստման մեջ: Նշվում է, որ գիշատիչ ձկներով հսկայական ակվարիումը գտնվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի գլխավոր նստավայրում:
Գեներալին, մինչև գիշատիչ ձկներով ակվարիում նետելը, դանակի մի քանի հարված են հասցրել: Աղբյուրը նշում է, որ գեներալի մահվան ստույգ պատճառը դեռևս անհայտ է: Նա կարող էր մահանալ արնահոսող վերքերից, ձկների հարձակումից կամ խեղդվելուց:
«Կիմը սովոր է վախեցնել մարդկանց: Պետության շատ թշնամիներ մահապատժի են ենթարկվել հրապարակավ: «Նա ցանկանում է, որ բոլորը իմանան, նույնիսկ նրա շրջապատը, որ ոչ ոք ապահովագրված չէ տանջալի մահից, եթե նա ինչ որ բան կասկածի»,- լրագրողներին պատմել է անանուն աղբյուրը:- Նա մահապատժի է ենթարկել իր ընտանիքի անդամներին և սպանել բարձրաստիճան պաշտոնյաների միայն նրա համար, որ իր ելույթներից մեկի ընթացքում նրանք քիչ են ծափահարել»:











































