Լոսանջելեսցի ընտանիքը, որի մոտ բռնկվել էր ոչ ադեկվատ պահվածքի նոպա, տեղի ունեցածի պատճառ է համարում ռեստորանում մատուցված սնկերով պիցան՝ հայտնում է Sky News-ը:
Ավա Ֆառլիի խոսքով՝ ինքը պիցա է կերել թոռան ու թոռնուհիների հետ, ինչից հետո իրենց սկսել են վատ զգալ, «տարօրինակ ու խենթ»: Ընտանիքը դրանից հետո դիմել է հիվանդանոց, հանձնել անալիզներ, որոնք ցույց են տվել օրգանիզմում առկա մարիխուանայի հետքեր:
Ոստիկանությունը հրաժարվել է հետաքննել պիցայի հետ կապված դեպքը, չնայած Ֆառլին հաստատությանը բողոք է ներկայացրել:








































