Հայաստանը և Ադրբեջանը երբեք չեն պայմանավորվի Ղարաբաղի հարցով, այդ պատճառով ամենալավ տարբերակը կլինի այն Ռուսաստանի կազմի մեջ ներառելը և այդ ժամանակ հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն համակերպվել, քանի որ Ղարաբաղը չի հասնի Հայաստանին, այլ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ նախկին բոլոր տարածքները ցանկություն հայտնելու դեպքում կարող են մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
«Բոլորին խոստանում ենք ժողովրդավարություն, լավ ապահովվածություն, անվտանգություն և բոլորս տարին տարվա վրա ավելի լավ կապրենք: Դրանք նախկին ռուսական կայսրության և Խորհրդային միության հողերն են: Մենք 300, 400, 500 տարի ապրել ենք միասին» ,- հավելել է Ժիրինովսկին:












































