Առաջին անգամ G-20-ի երկրները համաձայնել են արհեստական ինտելեկտի հետ (AI) վարվելու սկզբունքների մասին: Դրանք ամրագրվել են հունիսի 8-ին Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում G20-ի երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ:
Փաստաթղթում նշվում է, որ AI տեխնոլոգիաների մշակողները և օգտագործողները «պետք է հարգեն հիմնական իրավական սկզբունքները, մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները»: Նշվում է նաև, որ AI տեխնոլոգիաների նկատմամբ վստահության բարձրացման և դրանց ներուժի լիարժեք օգտագորման համար անհրաժեշտ է, որ արհեստական ինտելեկտի օգտագործման կենտրոնում կանգնած լինի մարդը:
Մեկ այլ սկզբունք նշում է, որ AI համակարգերը պետք է լինեն «կայուն, պաշտպանված և հուսալի» դրանց օգտագործման ողջ ժամանակահատվածում և չպետք է ունենան «անընդունելի ռիսկեր»:








































