Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծում է, որ «Ռեալ»-ի հետ խաղը որոշիչ է լինելու:
«Կլասիկո»-ն տեղի է ունենալու Լա Լիգայի 29-րդ տուրում: Խերարդո Մարտինոյի սաները խաղալու են մրցակցի հարկի տակ:
« «Վալյադոլիդ»-ից կրած պարտությունը զգալիորեն բարդացրեց մեր առաջադրանքը, բայց դեռ պետք է խաղանք «Սանտիագո Բեռնաբեո»-ում:
Պայքարելու ենք մինչև վերջ: Նրանց զիջում ենք 4 միավորով, և «Ռեալ»-ին պարտվելու դեպքում չեմպիոնության ճակատագիրը կվճռվի»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:







































