ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ավտոմեքենան բարի մոտ բախվել է մի խումբ մարդկանց: Այս մասին տեղի ոստիկանությունը հաղորդել է Twitter-ում:
Վթարի հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից հինգի վիճակը ծայրահեղ է: Մեքենայի վարորդը, որը վրաերթի է ենթարկել մարդկանց, ձերբակալվել է: Նրա արարքի պատճառները չեն հաղորդվում:
Իրավապահ մարմինները փնտրում են պատահարի ականատեսներին:









































