Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Ցոլակյանը դեռ ապրիլին էր «առաջարկում» ապավինել ոչ թե կառավարության խոսքին, այլ ցանցերին

Հայաստանի տարածքի 69%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է շուրջ 400 հազար մարդ կամ տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ երրորդ մասը: Համաձայն մասնագիտական տվյալների՝ հանրապետության տարածքի 12%-ում ցրտահարությունները կրկնվում են պարբերաբար, 15%-ում՝ երաշտները, 17%-ում՝ կարկտահարությունները: Կան մի շարք տարածաշրջաններ էլ, որոնցում նշյալ բոլոր բնակլիմայական երևույթներն էլ ակտիվորեն դրսևորվում են: Արդյունքում, միայն կարկտահարության հետևանքով հանրապետությունում տարեկան ոչնչանում է բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5%-ը, որ գումարային արտահայտությամբ երբեմն կազմում է ավելի քան 10, նույնիսկ 15 մլրդ դրամ:

Ելնելով էլ այս ռիսկերը մեղմելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունները փորձել են դրան ուղղված ծրագրեր իրականացնել: Առաջին նպատակային քայլերից մեկը, որ արվել է, հակակարկտային կայանքների տեղադրումն էր, որ սկսվել է 2000-ականների կեսերին և որի արդյունքները, հասկանալիորեն, բոլորովին էլ բավարարող չեն եղել: Երկրորդ, չարված քայլը վերջին 8 և ավելի տարիներին ՀՀ կառավարությունների կողմից գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման խոստում-նախաձեռնություններն են, որ համարյա վերածվեցին զավեշտի: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ վերոնշյալ բնական աղետների հետևանքով բուսաբուծության ոլորտը տարեկան միջինում մինչև 20-25 մլրդ դրամի վնաս է կրում, մինչդեռ Տիգրան Սարգսյանի, հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունները սկզբի համար փորձում էին ապահովագրել եղած 35-40 տարվա տրակտորներն ու գյուղատնտեսական մյուս՝ վաղուց անպիտան տեխնիկան, որից հետո անասնապահությունը: Թերևս, զգալով արածի աբսուրդայնությունը, հրաժարվեցին գյուղտեխնիկայի ապահովագրման ծրագրից, շարունակելով միայն անասնապահության ապահովագրմանն ուղղված գործընթացը: Սա էլ կարծես «տրամաբանական ավարտի» հասցվեց 2016-ին, երբ հանրապետության երկու մարզերում անասնապահության ոլորտում դրսի կառույցների օգնությամբ դրամաշնորհային պիլոտային ծրագիր իրականացվեց: Այն շարունակվեց նաև 2017-ին: Նշենք, որ ամբողջ այս ապահովագրական գործընթացն ի սկզբանե ղեկավարվել է կենտրոնական բանկի կողմից, գյուղ նախարարությանը վերապահելով կողքից սպասարկողի դերակատարություն:

Անցած տարվա հայտնի զարգացումներից հետո Փաշինյանի կառավարությունն անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրության խնդրին ևս ու հստակ հայտարարեց՝ այս տարվա համար հանրապետության գոնե երկու մարզերում, երկու մշակաբույսերի առումով ապահովագրություն է իրականացվելու: Խոսքը Արարատի և Արմավիրի մարզերում ծիրանի և խաղողի ապահովագրությանն էր վերաբերում: Իհարկե, մինչ այդ նախկին կառավարության կազմից ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, արդեն խոսում էր հինգ գյուղատնտեսական ռիսկերի մասին, որոնց դիմաց պետք է ապահովագրվեին գյուղացիական տնտեսությունները (կարկտահարության, ցրտահարության, երաշտի, ուժեղ քամի և ջրհեղեղ): Բայց կառավարությունն այդ առումով հետքայլ արեց, թողնելով վերոնշյալ երեքը: Ինչևէ: Գյուղատնտեսության ապահովագրության ստարտի մասին հրապարակավ հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 12-ին՝ Ազգային ժողովում. «Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է այս տարի՝ Արարատի և Արմավիրի մարզերում: Գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված մենք այս տարի նախատեսում ենք արդեն մեկնարկել գործընթացն Արարատի և Արմավիրի մարզերում և ապահովագրության հնարավորություն ընձեռել մի քանի մշակաբույսերի՝ մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի՝ կարկտահարության, ցրտահարության և հրդեհների համար: Այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով մենք դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց նա:

Հետո ՀՀ ԱԺ 2019թ. մարտի 27-ի նիստում վարչապետն էլ ավելի առաջ գնալով ընդլայնեց շրջանակն ու հայտարարեց, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում խաղողի և ծիրանի այգիները ապահովագրվելու են կարկուտի, ցրտահարության և հրդեհի պատահարներից: Այդ նպատակով պետությունն իր վրա է վերցնում ապահովագրավճարի ծախսերի 50%-ը»: Սա չափազանց կարևոր ուղերձ էր և առանցքային քայլ: Նշենք, սակայն, որ ապահովագրական այն մեխանիզմը, որի մասին այդքան խոսում են՝ նաև վարչապետը, փոխհատուցելու է ոչ թե սպասվելիք բերքի, եկամուտի վնասը, այլ տվյալ տարում գյուղացու կողմից կատարած ծախսերի առավելագույնը 70%-ը:

Բարեբախտաբար, բնակլիմայական պայմանների առումով այս տարին հաջողներից էր ու վերոնշյալ աղետներից և ոչ մեկն այս ամիսներին ընդգծված չարտահայտվեց: Հունիսի սկզբներին, օրերս միայն Շիրակի, Արագածոտնի և Լոռու մի շարք համայնքներում կարկուտը բավականին լուրջ վնասներ է պատճառել: Սկզբունքորեն բացառությամբ Արագածոտնի մարզի որոշ դեպքերի, տեղի ունեցածը ապահովագրության նախատեսվող ծրագրի շրջանակներում չի տեղավորվում, հետևաբար և խոստումների առումով կառավարությունը, կարծես, անելիք չունի: Բայց տեղի ունեցածից հստակ պարզ դարձավ, որ կառավարությունն, ի դեմս վարչապետի, հրապարակավ հայտարարեց գյուղատնտեսության ոլորտում սկսվող կարևորագույն գործընթացի, իրականացվող լրջագույն ծրագրի մասին՝ նշելով հստակ ժամանակացույց ու… ինչպես նախկինները: Այս ընթացքում ինստիտուտը պետք է ստեղծվեր, մեխանիզմները ներդրվեին, մասնագետները պատրաստվեին ու վերապատրաստվեին:

Ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել: Սակայն շատ ավելի տխրեցնող է այն հանգամանքը, որ նման դեպքերում նախկին կառավարություններն «իրարով էր անցնում», անմիջապես հանձնաժողովներ ստեղծում, օպերատիվ ինֆորմացիոն տվյալներ հրապարակում: Այսօր ոչ մի նման բան: «Կարկտահարված» մարզերի կայքերում մի քանի տողանոց ինֆորմացիա է կարկտահարված գյուղերի ցուցակով: Արդեն չեղած գյուղնախում չգիտեն՝ իրենք իրավունք ունե՞ն ընդհանրապես այդ թեմայով խոսել, թե՞ դա պետք է անի էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Փաստորեն, կառավարության կառուցվածքի օպտիմալացումից հետո կարկտահարության վերաբերյալ գոնե նախնական ինֆորմացիան ստանալու համար ստիպված էինք փորփրել էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ու, բնականաբար, մարզպետարանների կայքերը: Եվ, գործնականում, բացի կարկտահարված բնակավայրերի անուններից, ոչ մի այլ ինֆորմացիա: Գյուղատնտեսության նախարարի փոխարեն էլ կարկտահարության հասցրած վնասների ու դրա հետ կապված միջոցառումների մասին մեկնաբանություն էր տալիս էկոնոմիկայի նախարարը՝ բառերը հատ-հատ ընտրելով, որպեսզի հանկարծ ու կոպիտ վրիպակ թույլ չտա: Իհարկե, հատուկ շեշտելով, որ անցած տարի առաջին անգամ տրվել է դրամական փոխհատուցում, այս տարի էլ տարեվերջին դա կարվի: Այդքանը: Ապահովագրությունից ու մեխանիզմի կիրառումից, բնականաբար, ոչ մի խոսք:

Տեղացած կարկուտից տևական ժամանակ առաջ, դեռ ապրիլ ամսին, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կոչ էր անում կարկուտի դեմ պայքարում կենտրոնանալ ոչ թե հակակարկտային կայանքների, այլ ցանցերի և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության վրա:

Ցանցերը, ինչպես գիտենք, տասնյակ հազարավոր դոլարներ արժեն: Պարոն Ցոլակյանը, բնականաբար, այդ մասին գիտեր, բայց առաջարկում էր: Հետևաբար, նա, թերևս, իր կառավարությանն էլ գիտեր, այդ պատճառով էր առաջարկում գյուղացուն հույսը դնել իր վրա, թեկուզև թանկ ցանցերի վրա ու ապավինել ոչ թե կառավարության խոսքին, այլ այդ ցանցերին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում