Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յասցենյուկի և «նացիստական կարգախոսների այլ պրոպագանդողների» մուտքը Ղրիմ կարգելվի՝ RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ինքնավարության Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Պետք է կազմել անցանկալի անձանց ցուցակ, ովքեր չպետք է տեսանելի ապագայում հատեն մեր սահմանն ու մտնեն Ղրիմի տարածք»,- ասել է նա՝ հավելելով, որ Տուրչինովն ու Յացենյուկը հաստատ կմտնեն այդ ցուցակի մեջ, քանի որ նրանք «մահացել են հանրապետության համար՝ ուկրաինացիների և «Բերկուտի» մարտիկների մահից հետո»:











































