Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ եթե տնտեսությունը հավակնում է ունենալ զարգացումներ, անպայման պետք է մտածի արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացման մասին. «Մինչդեռ մեզ մոտ հարկերի բեռը շատ մեծ է, և առաջարկվում է 2 տոկոսով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ 2020 թվականի համար սկսելով 23 տոկոսից, այնուհետև 3 տարվա ընթացքում այն նվազեցնել մինչև 20 տոկոս»:
Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկում է նաև պարզեցման գնալ և 5 աստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ 3-ը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































