Newsliga-ի տրամադրության տակ են հայտնվել ուկրաինական «Մեժիգորյե» նախագահական նստավայրի տեսահսկման խցիկների տեսագրությունները: Նկարահանումներն արվել են փետրվարի 19-22-ը:
Տեսագրություններով հստակ երևում է, որ արժեքավոր իրերի հավաքումն ու դուրսբերումը սկսվել էր դեռևս փետրվարի 19-ից, երբ իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցություններ էին ընթանում արյունահեղության դադարեցման և ճգնաժամից դուրս գալու քաղաքական ուղիների որոնման մասին:
Ֆուրգոնների բեռնումն ու ուղարկումը շարունակվել է մինչև փետրվարի 22-ի առավոտյան ժամը 4-ը: Դրանից ժամեր անց հայտնվել է առաջին տեղեկությունը, թե նստավայրում անվտանգության միայն երկու անզեն աշխատակիցներ են մնացել: Դրանից հետո նստավայրը հայտնվել էր Մայդանի ակտիվիստների վերահսկողության տակ ու հասանելի դարձել ցանկացողների համար:










































