Վրաստանի նախագահ Անժեյ Դուդան և իշխող կուսակցությունը, ինչպես նաև կենդանիների պաշտպանները, պաշտպանել են 180 անօթևան կովերի նախրին, գրում է Daily Mail-ը։
Համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների կարծիքով՝ վայրի դարձած կովերը վտանգավոր են մարդկանց համար և կարող են հիվանդությունների տարածման պատճառ դառնալ։ Դրա հետ կապված՝ նրանց որոշվել էր սպանդանոց ուղարկել։
Շատերը դեմ են հանդես եկել այդ որոշմանը՝ պահանջելով բժշկական թեստեր անցկացնել։ Բնակիչներից ոմանք անգամ պատրաստ են նորից ընտանի դարձնել այդ կովերին։ Ի դեպ, նրանք մի քանի տարի առաջ փախել են իրենց տերերից և դրանից ի վեր թափառում են Վրաստանի արևմուտքում։
Կառավարության որոշմամբ՝ բժշկական թեստերից հետո առողջ կովերը կկարողանան մնալ ֆերմայում։









































