Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին հայտնել է Tutto Mercato-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը: Հաջորդ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը կարող է հանդես գալ «ռոսսոներիներ» կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Ադեբայորը մասնակցել է 14 խաղերի և 8 գոլերի հեղինակ դարձել:






































