Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

«Սիրիաhայերի գործերը Վլադիմիր Գասպարյանը վերցրել է իր հսկողության տակ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել, որ սիրիահայերին առնչվող քրեածին միջադեպերի հետ կապված ինքն անմիջապես զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ:

Թերթը հիշեցնում է, որ 2013թ. դեկտեմբերի 27-ին Երևանում սիրիահայ ընտանիքի հոր, եղբայրների և «Մանանդ» տաքսի ծառայության հիմնադիր Քաջիկ Կարապետյանի որդու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Տաքսի ծառայության հիմնադրի որդին` Արթուրը, ընկերների հետ միասին դաժան ծեծի էր ենթարկել նույն հասցեում ավտոտեխսպասարկմամբ և պահեստամասերի վաճառքով զբաղվող Արմենակ Բրուտյանին և նրա երկու որդիներին: Խնդրի առնչությամբ Բրուտյանները նամակ էին գրել Սփյուռքի նախարարությանը և նշել, թե դժգոհ են հայաստանյան պայմաններից, ոստիկանության աշխատանքից:

Իսկ Արմավիրի մարզում էլ ինչ-որ մարդիկ հարձակվել էին ավտոմասերի վաճառակետի վրա ու սպառնացել սփյուռքահայ խանութպանին: Կռվի շարժառիթն ընդամենը 15 հազար դրամանոց կողպեքն էր եղել, որի հետևանքով Միշել Սարկոյանն ու ընտանիքի անդամներն անասելի վախեցել էին, երեխան նույնիսկ գիշերները չէր քնում:

-Տիկին Հակոբյան, ի՞նչ է արել նախարարությունն այս ընտանիքներին աջակցելու համար:

-Նախ՝ եկեք ընդունեք, որ մենք ոստիկանական ծառայությունում չենք աշխատում և երկրի ներքին կարգուկանոնի խնդիրները, կարծեմ, մեր նախարարության վրա դրված չեն: Եթե ինչ-որ տեղ վիճում են կամ խոսում, մենք չենք կարող բոլորի կողքին կանգնել և հասկանալ, թե ով ինչ է անում: Սակայն ես պետք է խորին շնորհակալություն հայտնեմ մեր հայաստանցիներին, որոնք այդքան գրկաբաց ընդունեցին սիրիահայերին, չնայած իրենք էլ ունեն դժվարություններ, շատերը հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Եվ պատահական չէ, որ սիրիահայերը հաճախ խոսում են հայաստանցիների բարյացակամ վերաբերմունքի մասին:

Սկզբնական շրջանում, երբ գործարարներին խնդրում էինք, որ սիրիահայերին աշխատանք տան, զգում էինք, որ լարվածություն կար ու նրանց աշխատանքի էին վերցնում պարզապես այն մղումով, որ տուժած են, պետք է օգնել: Այսօր արդեն գործարարներն իրենք են խնդրում, թե սիրիահայ կա՞, ուղարկեք, որ աշխատանք տանք, քանի որ սիրիահայերն աշխատանքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, նրանք աշխատասեր են, բանիմաց ու պատասխանատու:

Եթե հանցագործություն է կատարվել, ապա չէի ցանկանա, որ լրատվությունը սրի, և շեշտի հայաստանցի-սիրիրացի: Ի՞նչ տարբերություն: Բոլորս էլ հայ ենք: Ինչո՞ւ, չի՞ լինում այնպես, որ հայաստանցին հայաստանցու հետ կռիվ անի: Մյուս կողմից՝ այս դեպքերի մասնակիցները 2003, 2005թթ.-ից արդեն Հայաստանում են ապրում, և անհասկանալի է կատարվածը դիտարկել սիրիահայ և հայաստանցի հարաբերությունների հարթությունում:

Երկու դեպքի հետ կապված անմիջապես խոսել եմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ: Մեկին հիվանդանոց էին տեղափոխել, որից անմիջապես հետո մեր աշխատակազմի ղեկավարն այցելել է հիվանդանոց: Ինչևէ, Բրուտյանների դեպքում կողմերը հաշտության ձեռք են մեկնել միմյանց, իսկ Արմավիրի դեպքը հսկողության տակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում