ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հիվանդանոցում է, որտեղ շարունակում է աշխատել իր գրքի վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես արդեն վաղուց հիվանդանոցում եմ գտնվում և փոքրիկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ աշխատում եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում լույս է տեսնելու իր հեղինակած գիրքը:
Մարտին ԽՍՀՄ նախկին նախագահը դարձել է 88 տարեկան:








































