Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Որոշակի ներքին հիմքեր ունեմ կարծելու, որ ապրիլյան պատերազմի հետ կապված գործ ունենք պետական ամենաստոր դավաճանության հետ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հրապարակել է իր օրակարգը։ Հարցերից մեկը հետևյալն է. ինչքանով են համարժեք ու օպերատիվ եղել հակառակորդի գործողությունների կանխմանը, նաև խափանմանն ուղղված հրամանատարների որոշումները։ Անդրադարձ է կատարվելու այդ ժամանակվա հետախուզական գործունեության վիճակին, թիկունքային սպառազինությանը, մարտական պատրաստությանը ու էլի մի շարք հարցերի։

Հանձնաժողովը նիստերին կհրավիրի պաշտոնատար անձանց՝ ընդհուպ բարձրագույն սպայական կազմից։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու և ստանալու պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ թե՛ գործող, թե՛ նախկին պաշտոնյաներին կհրավիրեն հանձնաժողով։ Չբացառեց նաև, որ նրանց շարքում կարող են լինել Հայաստանի նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կհրավիրեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե եղել են դեպքեր, երբ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել:

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ այս պահին լիարժեք ակնկալիքներ չունի, որովհետև հետհեղափոխական կառավարությունը աչքի չի ընկնում արմատական փոփոխությունները հետևողականորեն և ողջ ծավալով իրականացնելու պատրաստակամությամբ. «Մենք ավելի շատ ականատես ենք ոչ համարձակ, մասնակի, կիսատ-պռատ քայլերի, որոնք հեղինակազրկում են թե՛ հեղափոխության արդյունքները և թե՛ հեղափոխությունից հետո օրինական կերպով իշխանություն վերցրած քաղաքական թիմին»։

Քանանյանը շարունակեց. «Այս պահին ես չեմ կարծում, որ մենք արձանագրելու ենք անհրաժեշտ վճռականություն ապրիլյան պատերազմի բոլոր լուրջ ծալքերը բացահայտելու իմաստով։ Ես կուզեի այդ ամենում սխալված լինել, և այնուամենայնիվ ես խորապես հաջողություն և համարձակություն եմ մաղթում հանձնաժողովին»։

Մեր այն դիտարկմանը, որ եթե չլիներ այդ վճռականությունը, ինչո՞ւ էր պետք նման նախաձեռնությամբ հանդես գալ, Ալեքսանդր Քանանյանն արձագանքեց. «Այո՛, այդ դիտարկումն իհարկե տրամաբանական է։ Այն, որ ներկայիս իշխանությունը հաճախ հանդես է գալիս շատ ճիշտ և տեղին նախաձեռնություններով՝ փաստ է, բայց մենք գործնականում տեսնում ենք, որ միայն նպատակներ հռչակագրելը բավարար չէ դրանք իրականություն դարձնելու համար։ Նպատակն իրականություն դարձնելու ճանապարհին ես պարբերաբար տեսնում եմ կիսատ քայլեր, որոնք նվազ վստահություն են ներշնչում վերջնական արդյունքի նկատմամբ։ Ապրիլյան պատերազմը մութ էջեր ունեցող և շատ տարակուսելի իրողություն էր՝ նկատի ունեմ Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարության քաղաքական պատասխանատվության բաժինը։ Ես արդեն հայտնել եմ այն կարծիքը, որ եթե այնուամենայնիվ ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովը համարձակություն ունենա գործը մինչև վերջ քննելու, ես կտարակուսեմ՝ արդյո՞ք բոլոր ստացված փաստերը արժե հանրությանը մատչելի դարձնել, որովհետև ես կասկածում եմ և որոշակի ներքին հիմքեր ունեմ կարծելու, որ մենք գործ ունենք պետական ամենաստոր դավաճանության հետ, որն առնչվում է պայմանավորված պատերազմի սցենարին։ Բնականաբար ես չեմ տիրապետում բոլոր անհրաժեշտ փաստավավերագրական տվյալներին այդքանը հրապարակավ պնդելու և որպես մեղադրանք ներկայացնելու համար, բայց ես ունեմ շատ խորը և, ըստ իս, հիմնավոր կասկածներ, որ այդպիսի բան եղել է։ Հետևաբար ես այդ հանձնաժողովին առավելագույն համարձակություն ու սկզբունքայնություն եմ մաղթում, որպեսզի նրանք կարողանան պարզել ճշմարտությունը և դրանից բխեցնել անհրաժեշտ իրավական ու քաղաքական քայլեր»։

Հարցին՝ այդ դեպքում չարժե՞, որ հանրությունն էլ իմանա իրականությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խոսքը միայն փաստերի ծավալի ճիշտ մատուցման մասին է, որովհետև մենք պետք է քաջ գիտակցենք, թե որքան զգայուն են հանրությունն ու ԶՈՒ-երը այդպիսի երևույթների նկատմամբ, և ամեն ինչ պետք է հնարավորինս չափվի՝ ելնելով բնակչության տարբեր շերտերի մտածելակերպի, մեր ԶՈՒ-երի պաշտպանվածության և այլ իրողություններից։ Կարևոր է ոչ թե դառը ճշմարտությունը միանգամից ու անթաքույց ներկայացնելը՝ միշտ կարելի է ներկայացնել ճշմարտություն առանց մանրամասների մեջ խորանալու՝ հատկապես, եթե այդպիսի մանրամասները հաստատվեն, այլ ես անչափ կարևորում եմ այդ ամենի քաղաքական և իրավական հետևանքները։ Այսինքն՝ նման բան առհասարակ հետագայում պետք է բացառվի»։

Եզրափակելով՝ Ալեքսանդր Քանանյանն ընդգծեց. «Պետք է բացառվի ոչ միայն պետական դավաճանությունը, որի հնարավորության մասին Փաշինյանն ակնարկեց, այլև բանակաշինության գործում թույլ տված խայտառակ կոռուպցիան, որը երկու տասնամյակ քայքայում ու հետ էր մղում մեր բանակը։ Այդպիսի իրողությունների համար պատասխանատու մարդիկ պետք է խստագույնս դատապարտվեն, որպեսզի հետագայում բանակի քայքայման հաշվին այս երկրում ոչ ոք չհանդգնի հարստանալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում