Ամերիկյան այս մեքենայի նոր սերունդը ներկայացվել էր դեռ անցած տարի, սակայն ընկերությունը այն Ժնև էր բերել, քանի որ, 50 տարվա մեջ առաջին անգամ դրա վաճառքը պաշտոնապես կսկսվի նաև Եվրոպայում:
Նոր Mustang-ը արտաքնապես փոփոխվել է:
«Նոր սերնդի Ford Mustang-ի դիզայնը ԱՄՆ-ում է մշակվել: Սակայն, դրան մասնակցել են նաև եվրոպացի մասնագետները»,- ասել է Ford-ի եվրոպական ստորաբաժանման շեֆ-դիզայները՝ auto.vesti.ru-ին տված հարցազրույցում:
Մեքենայի գինը առայժմ հայտնի չէ:










































