ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արտահայտվել է ամերիկացի սենատրոների՝ Ռուսաստանի մասնակցությունը Մունդիալ-2014-ին արգելելու խնդրագրի մասին, որի նպատակն էր Ռուսաստանի հավաքականին թույլ չտալ մասնակցել Մունդիալ-2014-ին Ղրիմի դեպքերի հետ կապված:
«Չեմ հասկանում՝ ինչու՞ պետք է 11 ֆուտբոլիստների արգելեն մասնակցել աշխարհի առաջնությանը: Ինչու՞մն է ֆուտբոլիստների պատասխանատվությունը: Ինչու՞ դուք չեք փակում դեսպանատնրեը: Նրանք մինչև այժմ աշխատում են սովորական ռեժիմով»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում CNN-ը:
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը ի պատասխան դիմել է ՖԻՖԱ-ին՝ ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականին որակզրկելու խնդրանքով՝ Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի դեմ ագրեսիվ գործողությունների համար:









































