Չինաստանի պետական Xinhua լրատվական գործակալությունը այսօր հերքել է Չինաստանի նախկին նախագահ և կոմունիստական կուսակցության ղեկավար Ձյան Ձեմինի մահվան լուրը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Գործակալությունը հաղորդել է, որ այդ տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ:
BBC-ն տեղեկացնում է, որ չորեքշաբթի օրը Հոնգ Կոնգի հեռուստաալիքներից մեկը դադարեցրել է եթերը՝ հաղորդելով Ձյան Ձեմինի մահվան մասին, սակայն կարճ ժամանակ անց հանել է այդ տեղեկությունը: Դրանից հետո չինական ինտերնետ կայքերը լցվել են բազմաթիվ լուրերով 54-ամյա նախկին ղեկավարի առողջության վերաբերյալ: