Հայ Ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստը տեղավորվում է հասարակությում անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պատճառահետևանքային կապի մեջ, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ցանկացած տեսակի բռնության դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը: Նման անհանդուրժողականությունը պետք է բացառել», – հավելեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ հետագայում անհանդուրժողականությունը հնարավոր կլինի հարթել առանց բռնություն կիրառելու:
Ճեպազրույցներին ներկա Վահե Էնֆիաջյանն էլ իր հերթին նկատեց, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են:









































