Բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուների կարծիքով՝ Եղիսաբեթ II թագուհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիտմամբ է կրել կարմիր սուտակներով զարդարված թագը, գրում է Independent-ը։
Այսպես, Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Եղիսաբեթ II-ը ճերմակ զգեստով էր և սուտակներով զարդարված թագով։ Լեգենդի համաձայն՝ այդ թանկարժեք քարերը դրանք կրողին կարող են պաշտպանել չարիքից և հիվանդություններից։ Հենց դրանում են Twitter-ի օգտատերերը տեսնում թագուհու՝ այդ թագը կրելու իմաստը։

«Ես հիացած եմ։ Ինչպես է թագուհին թրոլում Թրամփին զարդերի միջոցով»,-գրել է նրանցից մեկը։
«Թագուհին կրել է թագը, որպեսզի Թրամփի այցի ժամանակ պաշտպանվի չարիքից»,-նկատել է մյուսը։
96 սուտակով զարդարված թագը թագուհուն նվիրել են Մյանմարի բնակիչները։ Սուտակների թիվը խորհրդարնշում է հիվանդությունների քանակը, որոնցից կարող են դրանք պաշտպանել։
https://twitter.com/brian2596/status/1135820407435595776?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1135820407435595776&ref_url=https%3A%2F%2Ffakty.ua%2F307532-trolling-vysokogo-klassa-elizaveta-ii-vstrechala-trampa-v-korone-s-96-rubinami












































