Եվրամիության ներսում ստեղծվել և ուժեղանում են այնքան հզոր ֆինանսա-տնտեսական հակակշիռներ, որ Եվրամիությունը չի կարող դիմակայել և ենթակա է լիարժեք անկման գնալու ռիսկին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Նա Լոնդոնում ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Եվրամիության ողբերգությունը» վերտառությամբ: Աշխատանքն իրենից ներկայացնում է վերջին տարիներին Սորոսի հոդվածների և հարցազրույցների հավաքածու:
Սորոսն ընդգծել է, որ եվրոգոտու և Եվրամիության գլխավոր խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու երկրների և պարտապան-պետությունների միջև անդունդը շարունակում է ընդլայնվել: «Եվրամիությունը գնում է տևական լճացման, որը կուժեղացնի հակակշիռները: Ցավոք սրտի, ԵՄ-ն կարող է չդիմանալ այդ ճգնաժամային ճնշմանը»:
Սորոսի կարծիքով՝ այդ իրադրության լուծման լավագույն տարբերակը կլինի Գերմանիայի դուրս գալը եվրոգոտուց:
Նրա խոսքով՝ Եվրամիությունում ֆինանսական ճգնաժամի սուր փուլն անցել է և մտել քաղաքական ճգնաժամի փուլ, որն արտահայտվում է առաջին հերթին երկու հարթություններում՝ եվրոյի հետ կապված դժվարություններով և ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններով: Արդյունքում աջ ծայրահեղականները կարող են ԵՄ երկրներում ստանալ ընտրողների ձայների 1/3-ը: Դա վիթխարի ազդեցություն կունենա միության կազմում ողջ իրավիճակի վրա, ինչը մեծ մտավախություն է ներշնչում:









































