Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Այն, ինչ կատարվում է Գյումրիի «Սաստեքս» և Լոռու ՎԿՍ ընկերություններում, կոլորիտային օրինակն է այն բանի, թե ընդհանրապես ինչ է կատարվում մարդու աշխատանքային իրավունքների հետ ՀՀ-ում»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ բարձրաձայնում են տարբեր ոտնահարումների մասին. «Այդ մարդկանց համար աշխատավայրը դարձել է գաղութ, իսկ գործատերը՝ իրական ստրկատեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































