Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցն առնչվում էր իրավապահ մարմինների կողմից անձանց իրավունքների սահմանափակմանը, երբ ոչ համաչափ ձևով օգտագործվում է օպերատիվ տեղեկատվություն:
ՄԻՊ-ին ուղղված պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում է փորձաքննություններին. «Դրանք տևում են 1-2 տարի տարի, և արդյունքները երկար ժամանակ անձանց չեն գալիս»:
Ի պատասխան Արման Թաթոյանն ասաց. «Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինների կողմից չարաշահվում են օպերատիվ տվյալները»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































