«Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, և բոլորը գիտակցում են, հատկապես մեծամասնության ներկայացուցիչները, որ համատեղ աշխատանք պետք է արվի։ Քաղաքացիներին շատ լուրջ և անհանգստացնող հարցեր կան, որոնց պետք է պատասխաններ տրվեն, և այդ պատասխանների ուղղությամբ աշխատելը ծանր առաքելություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննելու նպատակող ստեղծված հանձնաժողովին։
Նրա խոսքով՝ ապրիլյան քառօյա պատերազմից անցել է ավելի քան երեք տարի, և իրավապահների տրված բացահայտումները չեն բավարարում հանրությանը։