«Իրականում ՍԴ նախագահը ավելի վատ բան է անում, նա փորձում է իշխանություններին հուշել, թե ինչպես ենթարկեցնել դատավորներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալ Հրայր Թովմասյանի այն դիտարկմանը, որ դատական համակարգում առկա խնդիրները կարելի է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելով:
Պատգամավորը նշեց, որ վեթինգի իմաստն այն է, որ դատավորների ունեցվածքը լինի պարզ և թափացիկ: