Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի որոշումը՝ Ղրիմի և Սևաստոպոլի անկախության մասին հռչակագրերի հաստատման վերաբերյալ: Այս մասին հատնում է ITAR-TASS-ը:
«Դրանք չեղյալ հայտարարելու պահանջը ներկայացվել է Կիևի շրջանային վարչական դատարան»,- հայտնել է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:







































