Wednesday, 17 06 2026
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Հուլիսի 6-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով, մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ և դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկու երկրների ղեկավարների միջև շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ այդ պայմանավորվածությունները ամբողջապես, հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, անդրադարձան իրավապայմանագրային դաշտի կատարալեգործմանը՝ գոհունակությամբ նշվելով, որ երկու երկրների միջև ստորագրված են շուրջ երկու հարյուր պայմանագրեր, համաձայանգրեր և այլ փաստաթղթեր: Զրուցակիցները ընդգծեցին, որ այդ ամուր պայմանագրային հենքը մշտապես թարմացվում և ընդլայնվում է: Այս ենթատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ և պայմանավորվածություն ձեռք բերվեց լրամշակել և թարմացնել շուրջ քսան տարի առաջ ստորագրված միջգերատեսչական խորհրդատվությունների մասին արձանագրությունը:

Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձան Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվեց, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առևտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, և այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երևանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշեցին ապակենտորնացված համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձան հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվեցին այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում ՌԴ նախագահի կարևոր ներդրման և արտգործնախարարի կողմից ձեռնարկվող ջանքերի համար: Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը, առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային հարցերի շւորջ. Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացների և զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերի փոխանակման մասին արձանագրությունը և փոխանակեցին վավերարգրերը, որով այն մտավ ուժի մեջ:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ Ռուսաստանի շուրջ երկու տասնյակ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Նախարար Նալբանդյանի մոսկովյան այցի օրակարգում էր նաև հանդիպումը հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը զրույց ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում