Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Ո՞ւր է Կենտրոնական բանկի նախագահը, ում զեկույցի վերաբերյալ ելույթներ են լինելու: Ես կարծում եմ՝ սա Ազգային ժողովի նկատմամբ արհամարհանք է և անհարգալից վերաբերմունք: Եվ կարծում եմ՝ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ ղեկավարությանը:
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդունելի է Մարուքյանի ասածը. «Բայց պետք չէ այդքան ծայրահեղացնել»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս համամիտ էր Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































