ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կարծում է, որ ԱԺ-ում քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերը պետք է փակ ռեժիմով իրականացվեն, քանի որ գործ ունենք ռազմական տեղեկատվության հետ.«Հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել ենք, կարծում եմ, այո՛, ցանկալի կլինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ նիստերը փակ լինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Անդրադառնալով ՍԴ թեկնածու Վահե Գրիգորյանի առաջադրմանը, պատգամավորը նկատեց.«Վահե Գրիգորյանը իշխանության սիրելին է. թվում է՝ զոռբայությամբ փորձում են դառնալ ՍԴ անդամ»:
Մանրամասները՝ տեսանյութում









































