Մոսկվայի Բասմանի դատարանը ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշին հեռակա կարգով ձերբակալելու վճիռ է կայացրել: Այս մասին հաղորդում է rapsinews.ru-ն:
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Յարոշի դեմ՝ ԶԼՄ-ների միջոցով ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերի համար: Քրեական գործի հարուցման պատճառ է հանդիսացել Vkontakte սոցիալական կայքի «Աջ սեկտոր»-ի էջում հրապարակած հայտարարությունը, որում Յարոշը դիմել է չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկա Ումարովին՝ կոչ անելով աջակվել Ուկրաինային:
«Աջ սեկտորն» իր հերթին հայտարարել է, որ վերոնշյալ կազմակերպության էջում հրապարակված հաղորդագրությունը ցանցահենների ձեռքի գործն է, որոնք կոտրել են ադմինիստրատորներից մեկի օգտահաշիվը:










































