«Նյուքասլ»-ի հարձակվող Լոիկ Ռեմին հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստը դեմ չի լինի ուժերը փորձել հզոր թիմում:
«Չգիտեմ,թե ինչ ասեմ: Իհարկե, կարող եմ խաղալ նաև ավելի մեծ ակումբում: Հնարավոր է անգամ, Եվրոպայի լավագույն 5 ակումբներից մեկում: Վստահ եմ, որ կարող եմ: Ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ»,- ասել է Ռեմին:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ՔՓՌ-ին:






































