ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում:

Սպիտակ տան ղեկավարը երկրորդ անգամ է այցելում Մեծ Բրիտանիա, սակայն առաջին անգամ պետական այցով՝ Եղիսաբեթ II-ի հրավերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կհանդիպի Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ, կմասնակցի Նորմանդիայում, Լա Մանշի երկու կողմերում դաշնակից ուժերի ափ իջնելու 75-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև որպես պետության ղեկավար առաջին այցելությունը կկատարի Իռլանդիա, որտեղ կանգ կառնի ափամերձ գոլֆի ակումբներից մեկում:









































