Malaysia Airlines ավիաընկերությունը հետաքննություն է անցկացնում անհետացած Boeing 777 ինքնաթիռի օդաչուներից մեկի վերաբերալ հաղորդագրությունների կապակցությամբ, ով իբր անձնակազմի խցիկ է հրավիրել ուղևորուհիների: Այս մասին հաղորդում է Asociated Press-ը:
Հետաքննության համար առիթ է դարձել ավստրալական հեռուստաընկերությամբ մի հաղորդման թողարկում: Հաղորդման հերոսը Մելբուռնում բնակվող մի աղջիկ է՝ Ջոնթի Ռոոսը, ով հաստատել է, որ 2011-ին Կուալա-Լամպուր վերադառնալիս ինքն ընկերուհու հետ թռիչքի գրեթե ողջ ընթացքում եղել է օդաչուի խցիկում, որտեղ իրենց հրավիրել են հենց օդաչուները:
Նրանցից մեկը 27-ամյա Ֆարիկ Աբդուլ Համիդն էր՝ անցյալ շաբաթ առեղծվածային պայմաններում անհետացած ինքնաթիռի երկրորդ օդաչուն:
Ջոնթի Ռոոսը հայտնել է, որ թռիչքի ընթացքում օդաչուները խցիկում ծխել են, ինչպես նաև լուսանկարվել իրենց հետ: Աղջիկը ցուցադրել է նման լուսանկարներ:









































