Saturday, 20 06 2026
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում

Արցախում լավ գիտեն՝ ԲՀԿ-ն ում ստեղծածն է, ՀՅԴ-ն էլ Քոչարյանի հետ ինչպես է համագործակցել

Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելուն դեմ արտահայտված, Արցախում բնակվող ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն այն մասին, թե կլինի՞ որևէ փոփոխություն, եթե ընդդիմադիր չորս ուժերը կարողանան հասնել հաջողության:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ այդ չորս ուժերի մեջ էլ այնքան հակասություններ կան, որ վստահություն չի ներշնչում, թե նրանք կարող են համախմբվել և իշխանափոխության հասնել։

«Ընդհանուր առմամբ, կուսակցությունների վարած քաղաքականությունը վստահություն չի ներշնչում: Մենք գիտենք, թե ԲՀԿ-ն ում կողմից է ստեղծվել, մենք նաև շատ լավ գիտենք՝ նախկինում դաշնակցականներն ինչպես են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, հետևաբար մեծ վստահություն չունենք, անգամ՝ ՀԱԿ-ի հանդեպ:

Կարծում եմ՝ առաջին նախագահը փորձում է ինչ-որ բան ստեղծել, ինչ-որ ձևով ակտիվացնել ու իրական ընդդիմադիր դաշտ քաշել ԲՀԿ առաջնորդին, բայց ինձ թվում է, թե ավելի ճիշտ կլիներ, որ համախմբվեին ոչ միայն չորս ընդդիմադիր կուսակցությունները, այլև Հայաստանում այսօր գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունները՝ այդ թվում՝ նաև «Նախախորհրդարանը»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե հասարակական սեկտորը Հայաստանում հատկապես ԲՀԿ-ի մասով է անվստահություն հայտնում վերոնշյալ գործընթացին՝ ասելով, թե այդ կուսակցությունը Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ անմիջական առնչություն ունի, Մխիթար Ավետիսյանն արձագանքեց․ «Ես համամիտ եմ այնքանով, որքանով հետևում եմ ընդդիմադիր մամուլի և ընդդիմադիր գործիչների ասածներին, որոնք այդ ժամանակ ներկա են եղել իրադարձություններին։ Ես այդ ժամանակ Երևանում չէի և ստույգ ասել չեմ կարող, բայց հաշվի առնելով, որ Գ․ Ծառուկյանն այդ ժամանակ եղել է Քոչարյանի թիվ 1 վստահված օլիգարխներից, և քանի որ Մարտի 1-ն էլ ամբողջությամբ Քոչարյանն է կազմակերպել, հետևաբար չի բացառվում, որ նրա թիկնապահները հագուստ տրամադրեին»:

Հետաքրքվեցինք նաև, որ եթե անգամ այդ ուժերին հաջողվի համախմբվել և հաջողության հասնել, ի՞նչ է կարծում՝ այդ ուժերը Ղարաբաղի անվտանգության երաշխավոր լինել կարո՞ղ են։

«Եթե ուժերը, հասարակական կազմակերպությունները միասին իրականացնեն իշխանափոխություն՝ ես ընտրությունների միջոցով չեմ պատկերացնում, Հայաստանին Մայդան է հարկավոր, բայց ոչ, իհարկե, քարկոծելով կամ զոհերով, պետք է քաղաքացիական անհնազանդությամբ մինչև վերջ կանգնել ու փոխել իշխանությունը՝ ինչպես եղել է Ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին թե՛ այստեղ, թե՛ Երևանում:

Համենայնդեպս, Հայաստանում պետք է գնալ խաղաղ իշխանափոխության, Հայաստանում հնարավոր չէ ընտրություններով, Ղարաբաղում գուցե հնարավոր է»,-եզրափակեց Մխիթար Ավետիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում