Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Դավադիր պատերազմի» ալիբին. ո՞վ կզրկի Ադրբեջանին և կբռնի երրորդ ձեռքը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում՝ սահմանային լարվածության և հայկական կողմի զոհի համար Ադրբեջանի պատասխանատվության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել են հակասական և զգայական, նշելով, թե դա պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Ակնառու է, որ Բաքուն փորձում է Հայաստանի ներքին իրավիճակը օգտագործել իր այսպես ասած «ալիբիի» համար: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել, այսպես ասած Հայաստանի դեմ շրջել «դավադիր պատերազմի» վտանգի կամ հնարավորության մասին Հայաստանի վարչապետի հայտնի հայտարարությունը: Իհարկե, կարող է նշանակել և այդպես:

Մյուս կողմից, իսկ արդյո՞ք կա որևէ երաշխիք, որ չի կարող լինել «դավադիր պատերազմի» միտված որևէ քայլ, որևէ այսպես ասած երրորդ ձեռք: Կարո՞ղ է որևէ մեկը տալ երաշխիք, որ վարչապետ Փաշինյանի ազդարարած վտանգը և դրա ներհայաստանյան շահառուների առկայությունը բացարձակ մտացածին է և չի կարող լինել այդպիսի բան: Իսկ այստեղ խնդիրն այն է, որ, օրինակ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանության մակարդակում անգամ կարող են խոսել այդօրինակ զարգացումների մասին, երբ խոցվեց ռուսական օդանավը՝ Սիրիայի սահմանին, կամ երբ Անկարայում սպանվեց Ռուսաստանի դեսպանը, երբ Թուրքիան ու Ռուսաստանը հաշտվել էին:

Եթե Մոսկվայի և Անկարայի մակարդակով կարող է խոսվել, որ ինչ-որ երրորդ ձեռք թույլ է տալիս այդպիսի սադրանքներ, ապա կա՞ որևէ տարօրինակ բան, որ այդպիսի մի ձեռք կարող է գործել նաև հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ այդմ, խնդիրը այստեղ ամենևին այն չէ, որ վարչապետ Փաշինյանը սխալ է թույլ տվել խոսելով «դավադիր պատերազմի» վտանգի մասին: Ավելին, այդ վտանգի մասին բարձրաձայնելը նշանակում է կանխարգելիչ քայլ դրա ուղղությամբ, որպեսզի, հետագայում, օրինակ ինչպես Սերժ Սարգսյանը, հարկ չլինի այդ պատերազմի մասին հարցեր ուղղել Ռուսաստանին՝ երբ պատերազմն ու զոհերը, տարածքային կորուստները արդեն կատարված փաստ են: Ըստ այդմ, խնդիրը այստեղ այն չէ, որ վարչապետը կանխարգելիչ բարձրաձայնում է վտանգի մասին: Խնդիրն այն է, որ դրանից հետո ոչ մի քաղաքական ուժ չի բարձրաձայնում կարևորը, որ անկախ ներքաղաքական տարաձայնություններից, անկախ կարգավիճակներից և անկախ հարաբերությունների բնույթից, կա մի հարց, որում նրանք բացարձակապես սատարելու են Հայաստանի իշխանությանը՝ դա Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է, որպեսզի որևէ ուժ չմտածի, թե հնարավոր է այդ անվտանգությանը հարվածելով Հայաստանի ներքին դաշտում լուծել հարցեր:

Քաղաքական առանց խտրության բոլոր սուբյեկտների այդ կոնսենսուսն է, որ պետք է Ադրբեջանին և որևէ այլ արտաքին սուբյեկտի զրկի Հայաստանի ներքին դաշտում առկա հարցերին հղում անելով սադրանքի «ալիբի» ստեղծելու հնարավորությունից: Այդ հարցում Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե համատարած լռությունը փաստացի աջակցություն է սահմանային սադրանքներով շահագրգռված Ադրբեջանին և անկասկած հնարավոր այլ ուժերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում