Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ի պատասխան այն քննադատության, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։
Պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։
Դիանա Գասպարյանը հույս է հայտնել, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել և անձամբ կհրաժարվեն պայմանագրից։ Նա կոչ է արել բոյկոտել սրճարանի աշխատանքը՝ չգնելով նույնիսկ մեկ շիշ ջուր։
Մանրամասները՝ տեսանյութում։








































