Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Գիլիոտինի սարսափելի գրավչությունը. հակահեղափոխության երկու երեսը

Լիովին հասկանալի և բացատրելի է հանրության սուր արձագանքը նախկին համակարգի որևէ ներկայացուցչի, կամ որևէ ներկայացուցչի առնչվող գործչի քաղաքական հայտի հանդեպ: Ի վերջո, հանրությունը մեկ տարի առաջ մերժել է հենց այդ գործիչներին, նրանց հետ առնչվող շրջանակներին, իր հանդեպ նրանց առնվազն երկու տասնամյակի կամ քառորդ դարի վերաբերմունքի հետևանքով: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրը չի կարող դիտարկվել միայն զգայական վերաբերմունքի դաշտում, և պահանջվում են հիմնարար լուծումներ՝ սկսած իրավա-քաղաքական ինստիտուցիոնալ ասպեկտից մինչև արժեհամակարգային և գաղափարական նշաձողերի սահմանում, որոնք պետք է լինեն հայկական ապագա քաղաքականության հիմքում: Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ՝ անկախ դրա հեռանկարայնությունից կամ իրատեսականությունից, և անգամ անկախ նրան տարբեր հանցանքների համար մեղադրելու հանրային տրամադրությունից, հարցը հանրության առաջ դրվում է կամ կանգնում է շատ պարզ. նա անում է իր քայլը, որովհետև տեսել է տարածություն: Եվ նրան բանտարկելը ամենևին այդ տարածության հարցը լուծելը չէ, որովհետև իբրև հանրություն, որն իրականացրել է իսկապես աշխարհին զարմացրած հեղափոխություն, մեր խնդիրը քաղաքականությամբ զբաղվող կոնկրետ անձինք չենք, այլ տարածությունը, որ մենք թողել ենք որևէ մեկին: Դա է պատճառը, որ, լիովին հասկանալով կոնկրետ անձի նկատմամբ հանրային վերաբերմունքը, պատճառներն ու մեծապես, գերակշռող արդարացիությունը և հիմնավորվածությունը, հարկ եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել ավելի լայն խնդրի վրա: Կոնկրետ անձի քաղաքականությամբ չզբաղվելը ինքնաբերաբար չի լուծում քաղաքականությամբ այլ զբաղվողների որակի հարցը: Իսկ մեզ պետք են որակյալ քաղաքական ուժեր և գործիչներ, այլապես միայն մեր գնահատմամբ անորակները կամ անբավարարները դաշտից հեռացնելով կամ մուտք չտալով՝ մենք կխաբենք ինքներս մեզ և կստացվի, որ քաղաքականության առումով պերմանենտ մերժման ռեժիմում ենք, ստեղծարար ռեժիմի անցնելու և նոր սուբյեկտների մասնակցություն ու ներգրավում խթանելու համար:

Ի վերջո, մենք մեզ՝ իբրև հանրության, պետք է հարց տանք, թե ինչու հեղափոխությունից մեկ տարի անց էլ մենք հրատապ ենք դիտում նախկինը մերժելու խնդիրը: Ավելին՝ այդ խնդիրը հրատապ դիտելով՝ մեզ մեղադրում կամ ինքնաքննադատում, կամ հեղափոխությունն առաջնորդած և մեր քվեով իշխանություն դարձած ուժին մեղադրում կամ քննադատում ենք «գիլիոտին» կիրառելուց ձեռնպահ մնալու համար: Այն, որ մի շարք անձանց և խմբերի հանդեպ օրենքը պետք է գործի ամբողջ խստությամբ, աներկբա է: Սակայն հեղափոխության համար կարևոր է, որ գործի ոչ թե «գիլիոտինը», այլ գլուխը, միտքը: Որովհետև գլուխներ թռցնելուց հագեցող հանրությունը հայտնվում է ընդարմացած մի վիճակում, որում չի նկատում, որ այդ մեխանիզմից բացի՝ չի աշխատում որևէ այլ մեխանիզմ: Ի վերջո, երբ մեզանում շատերը խոսում են հեղափոխությունների այդ «գիլիոտինային» օրինաչափության մասին՝ տագնապ հնչեցնելով, որ հղում անելով պատմությունն ու աղմկելով, որ թավշե բնույթը վտանգավոր է հենց հեղափոխության համար, ապա պետք է շարունակեն պատմական այդ հղումներն ու արձանագրեն նաև, որ գիլիոտինը, որպես կանոն, կասեցվել է նոր դիկտատուրայով: Կարճ ժամանակի մեջ այն, լինելով խիստ գայթակղիչ, երկարատև կտրվածքով այն իրականում ավելի մոտեցնում է հակահեղափոխությունը, ոչ թե հեռացնում: Պարզապես, հանրությունները այդպիսի դեպքերում հաճախ խաբվում են նրանով, որ հակահեղափոխությունը դիտարկում են անձերով, անուն-ազգանուններով, այլ ոչ իբրև խորքային երևույթ, որը հաճախ հասունանում է հենց հեղափոխության անունից առավել ջերմեռանդ ներկայացող շրջանակներում:

Այլ կերպ ասած, հանրային էլիտաների խնդիրն է՝ հանրության ուշադրության կենտրոնում պարբերաբար պահել հակահեղափոխության հնարավոր երկրորդ ճակատը՝ ելնելով առնվազն այն հանգամանքից, որ ամբողջատիրական համակարգերը, որպես կանոն, իրենք էլ լինում են ոչ թե մեկ, այլ «երկերեսանի», ընդ որում՝ երբեմն առերևույթ միմյանց չհանդուրժող երեսներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում