Ի հիշատակ Միքելանջելոյի բրիտանական Cake Angels հրուշակարանում աշխատող նկարիչ Միշել Ուբիովոն վերարտադրել է վարպետի հայտնի գործերից մեկը` «Ադամի արարումը»:
Դրա համար հիմք են ծառայել ավելի քան 10 հազար մրգապաստեղներ, շաքարավազ, կարագ, վանիլե ջնարակ և գունավոր հրուշակեղենի համար նախատեսված զարդեր: Նկարն ունի նույն չափսերը, ինչ օրիգինալը:
Դրա ստեղծման համար 168 ժամ է ծախսվել:
Այժմ «Ադամի արարումը» ցուցադրվում է Լոնդոնի եկեղեցիներից մեկում, իսկ հետո այն կվաճառվի բարեգործական աճուրդում, գրում է Kedem.ru-ն:








































