Համացանցում հայտնվել է The Girl Scouts of the USA հասարակական կազմակերպության Ban Bossy գովազդային տեսանյութը: Նոր պրոյեկտը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց նկատմամբ եղած անլուրջ վերաբերմունքին:
Բեյոնսեն, Ջենիֆեր Գարները, Ջեյն Լինչը, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը և շատ այլ աստղեր նկարահանվել են տեսահոլովակում, որտեղ կոչ են արել չօգտագործել և բոյկոտել bossy բառը:
«Երբ տղամարդը բիզնեսում հաջողությունների է հասնում, նրան ի ծնե առաջնորդ են անվանում, իսկ երբ այդ մակարդակին կին է հասնում, նրան bossy են անվանում: Կանայք ավելի քիչ են բիզնեսով զբաղվում հենց bossy մականունը վաստակելու վախից»:
«Հաջորդ անգամ, երբ կնոջը կցանկանաք bossy անվանել,երկար շունչ քաշեք և մտովի գնահատեք նրա մտավոր, առաջնորդելու կարողությունները և ջանասիրությունը»,- ասվում է տեսահոլովակում:
1. Բեյոնսե
2. Ջենիֆեր Գարներ
3. Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ
4. Ջեյն Լինչ








































