«Մանչեսթեր Սիթի»-ի կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ վստահություն է հայտնել, որ իրենց ուժերի սահմաններում է քառորդ եզրափակչում հայտնվելը:
«Եթե ամեն ինչ լավ դասավորվի, ապա մեր ուժերի սահմաններում է «Բարսելոնա»-ին անցնելը, և ես կենտրոնացած եմ դրա վրա:
Ես մտածում եմ մեր հարձակվողների խաղի մասին, որովհետև գիտեմ, եթե նրանք գոլեր խփեն, մենք շանսեր կունենանք: «Բարսելոնա»-ին անցնելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է իր լավագույն խաղը խաղա:
Ամեն ինչ մեր ձեռքերում է, և դա հիանալի է, ուղղակի մենք՝ բոլորս, պետք է հավատանք մեր հաջողությանը»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը:







































