ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երկուշաբթի պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընթացակարգի հետ կապված տեղեկություններ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ իրենց մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
«Եթե դա եղել է համակարգչային մակագրման գործով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից, որ հասկանանք՝ ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման ընթացքում: Խոսքը ներկայացված երկու բողոքները նույն դատավորին մակագրելու մասին է: Այսինքն՝ լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ ենք պահանջելու մակագրման գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա: