Հուլիսի 5-ին, ժամը 23:00-ին, Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 20-ամյա Էդվարդ Բ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով իրենց գյուղից գնացել է Խորոնք գյուղի սկզբնամասում գտնվող լցակայան` գազ լիցքավորելու:
Լցակայանի մոտ իր մեքենան կանգնեցրել են ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող 2 անծանոթներ, քարով հարվածել ավտոմեքենային, ապա սկսել են հայհոյել ու ծեծի ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են Ապագա գյուղի բնակիչներ` 21-ամյա Գրիգոր Մ.-ն և 20-ամյա Նարեկ Մ.-ն:
Էդվարդ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:










































