ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հունիսի 5-ից բացառել Հնդկաստանը երկրների ցուցակից, որոնք առևտրային արտոնություններ են ստանում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
«Ես վճռել եմ, որ Հնդկաստանը չի հավաստել ԱՄՆ-ին՝ իր շուկային ազատ և ընդունելի հասանելիություն հատկացնելու հարցում։ Դրա հետ կապված՝ տեղին է 2019-ի հունիսի 5-ից դադարեցնել նրա՝ զարգացող բենեֆիցար երկրների ցուցակում գտնվելը»,-ասվում է հայտարարությունում։







































