Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոհենը խոսել է Twitter-ի դերի մասին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ կապված։ Այս մասին հաղորդում է The Variety-ն։
Քոհենի խոսքով՝ ճշմարտության այնքան շատ աղբյուր գոյություն ունի, որ այլևս ոչ ոք չգիտի, թե դա ինչ է։
«Թրամփն առանց Twitter-ի, հավանաբար, նախագահ չէր դառնա»,-հայտարարել է Քոհենը։
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով է Twitter-ի ստեղծող Ջեք Դորսին հանդիպել Սպիտակ տան ղեկավարի հետ։









































