Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Զուրաբյանը քննարկել են Սերժ Սարգսյանի հեռացման հարցը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: Հանդիպմանը ՀԱԿ կուսակցությունից ներկա էր Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զուրաբյանը և Ստեփան Մարգարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումը տեսանկարահանվել է, ինչը հնարավորություն կտա ծանոթանալու փոխադարձ ուղերձներին:

«Գիտեք, որ երկու քաղաքական ուժն էլ արտահայտվել են ներքաղաքական գորընթացների հեռանկարների շուրջ, թե ինչպես են տեսնում երկրի խնդիրների լուծման հնարավորությունները: ԲՀԿ-ն արել է դա իր համագումարում, ՀԱԿ-ը՝ մարտի մեկի հանրահավաքում, և երկու ուժերն էլ խոսեցին բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համախմբման, հնարավոր կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին»,-ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ինչ որոշում ընդունվում է, ընդունվելու է չորս քաղաքական ուժի ձևաչափով, իսկ երկկողմանի կոնտակտները ունեն օժանդակող նշանակություն՝ գործընթացը առաջ տանելու համար:

Նա նաև նշեց, որ քննակել են ամեն ինչ, այդ թվում՝ որտեղ է գտնվում երկիրը, ուր է շարժվելու, ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը. «Մենք մեր տեսակետը չենք թաքցրել, բաց արտահայտվել ենք, և դա դուք կտեսնեք առաջիկայում հրապարակվելիք նյութի մեջ: Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում պետք է ձևավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը կլինի նրա առջև հաշվետու, իսկ թե ԲՀԿ-ն ինչ է ասել, կարող եք տեսնել հրապարակվող նյութում, նաև իրենցից կարող եք հարցնել»,-ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք այս հանդիպումը շատ արդյունավետ են համարում, քանի որ շատ կարևոր հարցերում եկել են համաձայնության: Նրա խոսքով՝ երկուստեք հասկանալի է, որ այս հանդիպումը սկիզբ է դնում համագործակցության շատ արդյունավետ խորացման:

Հարցին՝ որքանո՞վ է Գագիկ Ծառուկյանը հակված «ճանապարհային քարտեզի» հիմքում դնել Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց. «Օրինակ՝ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում որևէ տարբերություն կարծես չկա: Ճիշտ է, այդ հարցը մենք վերջնականապես պետք է որոնենք չորսի ֆորմատով, և ես վստահ եմ, որ որոշելու ենք, բայց ակնհայտ է, որ իրենք նույն մոտեցումը ունեն, իսկ թե մեր հեռահար ծրագիրը որքանով կհամընկնի ԲՀԿ առաջակվող լուծումների հետ, ցույց կտա ժամանակը, բայց առաջին քայլերի շուրջ մենք ունենք բացարձակ փոխըմբռնում»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ հարցերի շուրջ, քանի որ հարցեր կան, որ պետք է լուծվեն չորսի ֆորմատով, իսկ գաղտնիություն, նա խոստացավ, որ չի լինի, ժողովրդին ամեն ինչ կտեղեկացնեն:

«Մենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը տեսնում ենք ոչ թե հանգուցալուծում, այլ որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա լուծել ավելի կարևոր հարց՝ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումը և երկրում դեմոկրատական իշխանությունների ձևավորման հարցի լուծումը:

Հարցին՝ հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը, պատասխանեց՝ իսկ ինչու հնարավոր չէ:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում