Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու և Սահմանափակ պատասխանատվության ընկերության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նախկին կարգավորմամբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլում հանդիպելով արհեստական խոչընդոտի:
Նրա խոսքով՝ այս նախագիծը նպատակ ունի վերացնելու բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա արհեստական խոչընդոտները:
Մանրամասները՝ տեսանյութում:











































