NASA ԱՄՆ տիեզերական գործակալության բյուջեն նախատեսում է առաջին զբոսաշրջիկներին 2020 թ. ֆինանսական տարում ուղարկել ՄՏԿ՝ հաղորդում է RIA Novosti-ն։
Ընդ որում ֆինանսական տարին ընդգրկում է 2019թ․ հոկտեմբերից մինչև 2020թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, և ուղևորներ փոխադրող ամերիկյան տիեզերական հրթիռների առաջին թռիչքները պետք է իրականացվեն արդեն 2019թ․ վերջին։
Ներկայումս ԱՄՆ-ում այդ նպատակներով նավերի ստեղծման և փորձարկման մեջ ներգրավված են 2 ընկերություններ՝ Boeing-ը և SpaceX-ը։