Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մայիսի 30-ին Հարվարդի համալսարանի դոկտորի պատվելի կոչում է շնորհվել։ Ընդգծվել է Մերկելի միգրացիոն քաղաքականությունը և այն, թե ինչպես է նա պնդել իր համոզմունքները՝ անգամ, երբ դրանք քննադատել են, փոխանցում է dpa գործակալությունը։
Մերկելի ելույթը լսելու են գնացել Հարվարդի համալսարանի 20 հազար շրջանավարտներ, ուսանողներ և դասախոսներ։
Նշվում է, որ նրա ելույթը շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անուղղակի քննադատություն են որակել՝ չնայած որ Գերմանիայի կանցլերը ոչ մի անգամ չի հիշատակել նրա անունը։
Մասնավորապես՝ Մերկելը հայտարարել է, որ բողոքականության քաղաքականությունը վնասում է ազատ առևտրին, ինչպես նաև բարեկեցության հիմունքներին։
«Դեպի լավը փոփոխությունները հնարավոր են, եթե մենք միասին գործենք»,-հավելել է նա։








































