Niantic ընկերությունը, որ մշակել է Pokemon Go խաղը, խոսել է նորամուծության՝ Pokemon Sleep-ի մասին: Տեղեկացվում է, որ խաղը պետք է դրդի խաղացողների ճիշտ քնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Խաղի նպատակն է խրախուսել «քնի լավ սովորությունները որպես առողջ ապրելակերպի» մաս: Քնի փուլերին հետևելու համար կթողարկվեն նոր ֆիթնես ապարանջաններ՝ Pokemon Go Plus +: Այն թույլ կտա ուսումնասիրել խաղացողի քունը, ինչպես նաև կտեղեկացնի մոտակա pokestop-ի մասին:








































